«Ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել. մեծ փորձությունից հետո Արցախը պիտի ապրի». Արայիկ Հարությունյան

Հրաչ Սահակյան 17.11.2020 - 20:32
17.11.2020 - 20:32 դիտում
Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել, հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Մեծ փորձությունից հետո Արցախը պիտի ապրի, ու, անկախ ստեղծված իրավիճակից, մենք վստահաբար կառուցելու ենք մեր երեխաների ապագան:
Կոչով դիմել եմ նաև կառավարության բոլոր պատասխանատուներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն առաջիկա օրերին ընտանիքների՝ հարազատ օջախներում կրկին հաստատվելու ուղղությամբ:
Պետք է շարունակենք արարել ու ապրեցնել Արցախը», – նշել է նախագահը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ