Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների հերթական խախտում. Անիի ոստիկանների բացահայտումը

Աննա Կոստանյան 10.05.2024 - 15:18
10.05.2024 - 15:18 դիտում

Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան գյուղի վարչական տարածքում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվում է արդյունահանման նպատակով: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 2012 թվականին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկին վարձակալական հիմունքներով հատկացվել են մեկ հեկտար և 3,13 հեկտար մակերեսով տարածքներ, սակայն ընկերությունը արդյունաբերական գործունեություն է ծավալել նաև այդ տարածքներից դուրս, որտեղ արոտավայրեր են և վարելահողեր:
Մայիսի 6-ին Անիի համայնքապետարանից ստացած փաստաթղթերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիշյալ կից տարածքներն օգտագործել է առանց գործառնական նշանակության փոփոխման և առանց թույլտվության:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ