Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Վազգեն Թևանյանը դարձավ փոխչեմպիոն

6.11.2021 - 23:20 դիտում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վագեն Թևանյանը դարձավ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Սերբիայում ընթացող աշխարհի Մ23 տարեկանների առաջնության 70 կգ քաշային կարգի եզրափակիում Թևանյանը մրցեց Ղրղզստանը ներկայացնող Էրնազար Ակմատալիևի հետ և զիջեց 10:2 հաշվով:
Ավելի վաղ 57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը գոտեմարտի վերջին ակնթարթում բաց էր թողել հաղթանակը՝ բրոնզե մեդալի համար պայքարում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ