Ըմբշամարտի ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը մեկնարկում է հաղթանակով

Աննա Կոստանյան 22.09.2023 - 17:31
22.09.2023 - 17:31 դիտում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնարկում հաղթեց ռումին Նիկու Օժոգին 10-4 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկավ նաև Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանը (60 կգ)։ Ղարիբյանը մեկնարկում 9-0 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Մրցաշարի մեկնարկում Շանթ Խաչատրյանն (72 կգ) այսօր 5-1 հաշվով հաղթել էր Նարեկ Օհանյանին (Ռուսաստան, հանդես է գալիս չեզոք երկրների դրոշի ներքո)։

Այսօր երեկոյան Մալխաս Ամոյանը (77 կգ) կպայքարի մրցաշարի բրոնզե մեդալի ու օլիմպիական ուղեգրի համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ