Ըմբիշ Արսեն Հարությունյանը` Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

18.09.2022 - 22:00 դիտում

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ նվաճեց այսօր Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

Մեր 61 կգ քաշային մարզիկը նախ սփոփիչ մրցամարտ անցկացրեց Ալբանիան ներկայացնող Իսլամ Դուդաևի հետ: Անչափ լարված պայքարում 12:11 հաշվով հաղթեց հայ ըմբիշը: Դրանից հետո Արսեն Հարությունյանը 3-րդ տեղի համար մրցամարտում պարզապես շանս չտվեց ամերիկացի Սիթ Գրոսին, որին մաքուր հաղթեց 4 րոպեի ընթացքում` 12:0:

65 կգ քաշային Արսեն Թևանյանը սփոփիչ առաջին մրցամարտում վստահ հաղթեց բուլղարացի Վլադիմիր Դուբովին` 10:0, իսկ ահա երկրորդում 6:7 հաշվով զիջեց հնդիկ Բայրանգին և դուրս մնաց բրոնզե մեդալի համար պայքարից:

Այդպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ընդամենը մեկ մեդալով կվերադառնա Երևան:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ