Ըմբիշներ Կարեն Ասլանյանն ու Արմեն Մելիքյանն Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճեցին

Գոհար Ստեփանյան 8.05.2021 - 23:14
8.05.2021 - 23:14 դիտում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկու ներկայացուցիչներ հաջող ելույթներ ունեցան Օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարում, որն այս օրերին ընթանում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:

60 կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանը կիսաեզրափակիչում կարողացավ հաղթահարել կորեացի ըմբիշ Հանյա Չունգի արգելքը՝ հաղթելով 5-2 հաշվով, իսկ 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակչում պարտության մատնելով Ղրղստանի ներկայացուցիչ Ամանտուր Իսմայիլով՝ արդեն կիսաեզրափակչում հաջողության հասավ ֆրանսիացի Մամադասսա Սիլլայի դեմ գոտեմարտում:

Մեր երկու ըմբիշները եզրափակչում են, որը նաև նրանց համար ապահովում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ