Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աննա Կոստանյան 26.04.2023 - 12:40
26.04.2023 - 12:40 դիտում

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է երեկ երեկոյան ուղիղ հեռարձակմամբ հարցազրույցի ժամանակ, գրում են տեղական լրատվամիջոցները։ Էրդողանը մասնակցում էր Kanal 7-ի և Ulke TV-ի համատեղ հարցազրույցին․ Թուրքիայի նախագահի ինքնազգացողության վատացման կադրերը հայտնվել են սոցիալական ցանցերում։ Մինչ հարցազրուցավարը հարց է տալիս, ձայն է լսվում ՝ «Կոմերցիոն դադար»։ Այնուհետև հարցազրուցավարը փորձում է ոտքի կանգնել, լսվում է «Օհ, ո՛չ» բացականչությունը և հաղորդումը կտրուկ ընդհատվում է։ Էրդողանի վատանալու պատճառով հարցազրույցի հեռարձակումը 25 րոպե դադարեցվել է։ Եթեր վերադառնալուն պես Էրդողանն անդրադարձել է իր առողջական խնդիրներին։ «Ես ինտենսիվ քարոզարշավ էի անում երեկ ու այսօր։ Ստամոքսս սաստիկ մրսել է։ Երբեմն նման իրավիճակում ենք հայտնվում խիտ գրաֆիկի պատճառով։ Ես ներողություն եմ խնդրում ձեզնից ու հեռուստադիտողներից»,-ասել է Էրդողանը։ Եթեր վերադառնալուց հետո Էրդողանը խոսել է մոտ 12 րոպե․ հարցազրույցն նախատեսվածից շուտ ավարտվել է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ