Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին թուրքական արտադրության Togg էլեկտրամեքենա է նվիրել

Աննա Կոստանյան 18.07.2023 - 17:59
18.07.2023 - 17:59 դիտում

Պարսից ծոցի երկրներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայում թագաժառանգ Մոհամադ բին Սալմանին թուրքական արտադրության Togg տեսակի էլեկտրամեքենա է նվիրել:

Togg-ը (Türkiye’nin Otomobili Girişim Grubu) բացառապես էլեկտրականությամբ աշխատող շարժիչով Թուրքիայում արտադրված առաջին մեքենան է:

Այսօրվա դրությամբ ստեղծվել է Togg էլեկտրամեքենաների երկու մոդել, որոնցից մեկն ամբողջական լիցքավորմամբ կարող է անցնել 300, մյուսը՝ 500 կիլոմետր: Մեքենայի մարտկոցը կարող է ծառայել մինչև 8 տարի:

Անցյալ տարվա հոկտեմբերից սկսվել է Togg-երի զանգվածային արտադրությունը: Թուրքերը ցանկանում են տարեկան արտադրել մոտ 100 հազար էլեկտրամեքենա:

Դրա արժեքը՝ կախված կահավորումից, տատանվում է 40-ից 60 հազար դոլարի սահմաններում:

Էրդողանը թագաժառանգի հետ բանակցել է «Ալ-Սալման» պալատում և հանդիպումից հետո Մոհամադ բին Սալմանին նվիրել է այդ մեքենան։ Թուրքիայի նախագահը հյուրանոց է վերադարձել այդ մեքենայով, որը Սաուդյան Արաբիայի թագաժառանգն է վարել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ