Էրդողանը Պուտինին ասել է, որ հացահատիկի միջանցք ստեղծելու «ժամանակն է»

11.07.2022 - 20:11 դիտում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի կայքը։

Նրանք քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը և այդ երկրից հացահատիկի արտահանումը։ Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի՝ Էրդողանը Պուտինին ասել է, որ «ժամանակն է քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի ծրագրին»՝ Սև ծովով հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքներ ստեղծելու համար:

Կրեմլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ «Սև ծովում  նավարկության անվտանգությունն ապահովելու և հացահատիկի համաշխարհային շուկաներ արտահանելուն ուղղված ջանքերի համակարգման համատեքստում»։

Թուրքիան ավելի վաղ որոշել էր միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայից հացահատիկի մատակարարման հետ կապված խնդիրների լուծման հարցում։ Կիևը և արևմտյան երկրները նշում են, որ ռուսական ռազմական գործողության պատճառով ուկրաինական նավահանգիստներում միլիոնավոր տոննա հացահատիկ է մնացել, որը հնարավոր չէ դուրս բերել։ ՄԱԿ-ը զգուշացնում է, որ իրավիճակը կարող է հանգեցնել պարենային ճգնաժամի։ Ռուսաստանը հերքում է ցորենի արտահանումը խոչընդոտելու մեղադրանքները և, իր հերթին, պնդում է, որ Ուկրաինան ականապատել է Սև ծովի որոշ հատվածներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ