Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Իրանի բանակցությունները Թեհրանում խթան կհաղորդեն երկկողմ կապերին

19.07.2022 - 19:38 դիտում

Ռեջեփ Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Իրանի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի՝ Թեհրանում կայացած նիստին ընդունված որոշումները նոր լիցք կհաղորդեն երկկողմ հարաբերություններին:

Բանակցությունների արդյունքում ստորագրվել են քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում համագործակցության համաձայնագրեր և հուշագրեր, այդ թվում՝ երկու երկրների միջև Համապարփակ համագործակցության ծրագիրը:

Էրդողանի խոսքով՝ քննարկվել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը, ահաբեկչությանը հակազդելու հարցերը, երկու պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը:

Թուրքիայի նախագահը հայտնել է երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 7,5 մլրդ դոլարից 30 մլրդ դոլարի հասցնելու ծրագրերի մասին՝ նշելով, որ Անկարան ու Թեհրանը համապատասխան ներուժ ունեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ