Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ

Հրաչ Սահակյան 22.10.2020 - 23:21
22.10.2020 - 23:21 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հանդիպել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ։Ինչպես հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը, Էրդողանը կնոջ հետ այցելել է Ստամբուլի հայ առաքելական Սուրբ Մա րիամ Աստվածածին եկեղեցի, որտեղ տեղի է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր, գրող և լրագրող Մարգար Եսայանի հոգեհանգստի արարողությունը:

Հայ առաքելական եկեղեցում Էրդողանին դիմավորել ու ուղեկցել է Սահակ Մաշալյանը:

Հիշեցնենք`Մարգար Եսայանը Թուրքիայում մահացել էր հոկտեմբերի 16-ին` տևական հիվանդությունից հետո, 51 տարեկան հասակում։

Հայ պատգամավորի ընտանիքին և հարազատներին ցավակցություն էր հայտնել Թուրքիայի նախագահը։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ