Էրդողանը հայտարարել է, որ շարունակում է շփումները Պուտինի և Զելենսկու հետ

22.03.2022 - 21:40 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շարունակում է շփումներ ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ Էրդողանը շարունակում է քայլեր ձեռնարկել՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդական առաքելություն ստանձնելու համար, այդ թվում՝ հանդես է գալիս երկու երկրների նախագահների հանդիպում կազմակերպելու առաջարկով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ