Էրդողանը երկրաշարժի գոտում արտակարգ դրություն է հայտարարել

7.02.2023 - 20:13 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրաշարժից տուժած 10 շրջաններում երեք ամսով արտակարգ դրություն հայտարարելու որոշում է կայացրել:

Նրա խոսքով՝ դա հարկադրված միջոց է՝ հաշվի առնելով հետևանքները, որոնց հանգեցրել է երկրաշարժը:

Արտակարգ դրության սահմանումը, ըստ Թուրքիայի նախագահի, երաշխավորում է որոնողափրկարարական միջոցառումների արագ և արդյունավետ կազմակերպումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ