«Էս փողոցներին 3D-ով բդի նայես, օր սալիկապատված տեսնիս». բողոքում են գյումրեցիները

Հրաչ Սահակյան 18.02.2021 - 16:38
18.02.2021 - 16:38 դիտում

Գյումրու Բուլվարային Արագած 2 թաղամասի բնակիչների խոսքով՝ տարվա բոլոր եղանակներին այս թաղամասում ցեխն ու փոսերով լի ճանապարհը դառնում են սպորտային խաղի հերթական փուլ: Թաղամասի անունը լսելուց հետո տաքսու վարորդները հրաժարվում են այստեղ մտնել. նշում են բնակիչները:
Նույն խնդրով բողոքում են նաեւ Նորավան թաղամասի Նիզամի փողոցի բնակիչները. այստեղ էլ կարծում են՝ սալիկապատված է փողոցը, ուղղակի, շարքային քաղաքացին ի զորու չէ տեսնել: Բնակիչների խոսքով՝ համայնքապետարանն է այդպես ասել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ