Էջմիածնի տներից մեկի բակում արկ է հայտնաբերվել

23.05.2022 - 20:54 դիտում

Մայիսի 23-ին՝ ժամը 18։03-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Լերմոնտովո փողոցի տներից մեկի բակում հողային աշխատանքներ կատարելիս նկատվել է արկանման առարկա։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 75 մմ տրամաչափի հրետանային արկ է․ ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է հրաձգարան՝ հետագա ոչնչացման։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ