Էլմիրա Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում

11.03.2023 - 16:31 դիտում
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկած առաջնությունում օդամղիչ ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը, 10 մ 60 կրակոց կանանց պայքարում խոցելով 577 միավոր, 59 մասնակցից 3-րդ հորիզոնականով անցել է կիսաեզրափակիչ:
Այստեղ արդեն խոցելով 250.0 միավոր՝ Էլմիրան պահպանել է իր դիրքերը և դարձել է բրոնզեմեդալակիր։
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 8 մարզիկով։
Մեծահասակների կազմում մրցավայր են մեկնել նաև Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ) և Զավեն Իգիթյանը (ատրճանակ), իսկ երիտասարդներից մեդալների համար կպայքարեն Գագիկ Նիկողոսյանը, Վրեժ Թորոսյանը (հրացան), Գոռ Մանուչարյանը, Արմեն Գևորգյանը և Գրիգոր Պողոսյանը (ատրճանակ):
Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է մարզիչներ Սեյրան Նիկողոսյանի և Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ