Էլմիրա Կարապետյանը՝ ISSF Grand Prix 2024-ի փոխչեմպիոն

14.01.2024 - 11:22 դիտում

Սլովենիայի Ռուսե քաղաքում շարունակվում է ISSF Grand Prix միջազգային մրցաշարը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:

Մրցումային 2-րդ օրը, 10 մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում, Էլմիրա Կարապետյանը 579 միավոր արդյունքով 2րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։

Եզրափակչում, պահպանելով դիրքերը, Կարապետյանը 239,6 միավոր արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ