Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Աստղիկ Խաչատրյան 20.08.2021 - 19:30
20.08.2021 - 19:30 դիտում

Էլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի կանանց չեմպիոն է դարձել: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը ընթանում էր Ռումինիայի Յասի քաղաքում:

Էլինա Դանիելյանն առաջնության երկու առաջատարներից մեկն էր։ Օգոստոսի 19-ին առաջնության 10-րդ տուրում Դանիելյանը սև խաղաքարերով հաղթել էր վրացի շախմատիստուհի Բելա Խոտենաշվիլիին:

Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց չեմպիոն🥇🥇🇦🇲🇦🇲🇦🇲

Опубликовано Armenian Chess Federation Пятница, 20 августа 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ