Էլեկտրական ավտոբուսից մինչև թափոնների կառավարում՝ Գյումրիում եւ Վանաձորում

Աստղիկ Խաչատրյան 19.01.2024 - 19:29
19.01.2024 - 19:29 դիտում


Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, ծրագրի ղեկավար Նատալիա Լափաուրին, Վանաձորի համայնքապետարանի արտաքին կապերի, զարգացման ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ՝ Լիլյա Դավթյանը ներկայացրին քաղաքային երկու համայնքներում իրականացվող ծրագրի արդյունքները: Նշվեց, որ
թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում արդեն իսկ ձեռք են բերվել 700 -ական աղբամաններ, տարանջատելով աղբը՝ առաջիկայում հնարավորություն կստեղծվի վերամշակման հոսքագծեր ներդնել, դրանով իսկ հիմք դնել թափոնների ճիշտ կառավարման գործընթացի համար: Ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել 1- ական մեքենա փողոցների մաքրման համար: Չնայած 2021 թվականին մեկնարկած ծրագրի ավարտը 2024 թվականն է նախանշված, այնուամենայնիվ անելիքներ դեռ կան. 5- ական էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումից մինչև տոմսավավերացման համակարգ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ