Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիայի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Աննա Կոստանյան 15.08.2023 - 14:13
15.08.2023 - 14:13 դիտում

Սիցիլիայի Կատանիա քաղաքի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը Եվրոպայի ամենաակտիվ Էթնա հրաբխի հերթական ժայթքման պատճառով:

Օդանավակայանի գործունեությունը կառավարող կազմակերպությունը ուղևորներին հորդորել է օդանավակայան գնալ միայն իրենց ավիաընկերությունների հետ կապ հաստատելուց հետո։

Տեղական ԶԼՄ-ները զգուշացնում են, որ տարածաշրջանում երկրաշարժի վտանգ կա: Իշխանություններն էլ ահազանգում են՝ ժայթքմանը հաջորդող լավայի հոսքը կարող է մեծ վնաս հասցնել տարածաշրջանին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ