էդուարդ Ղազարյանն ընտրվել է Գավառի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Աննա Կոստանյան 31.01.2022 - 11:55
31.01.2022 - 11:55 դիտում

Տեղի է ունեցել «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված է եղել բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը։

Միաձայն ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էդուարդ Ղազարյանը։ Խորհրդի քարտուղար է ընտրվել Գավառի պետական համալսարանի դասախոս Հասմիկ Մարգարյանը։

Հոգաբարձուների խորհուրդը լսել է ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հաշվետվությունը 2020-2021 ուսումնական տարում ԳՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների, համալսարանի հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի և ԳՊՀ զարգացման 2017-2022 թթ․ ռազմավարական ծրագրով 2020-2021 ուստարում նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ։

Ռուզաննա Հակոբյանը ներկայացրել է նաև համալսարանի 2021 թվականի ֆինանսական տարվա հաշվետվությունը և 2022 թվականի ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը, որոնք խորհուրդը քննարկել և հաստատել է:

Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է նաև Գավառի պետական համալսարանի կառուցվածքը և հաստիքացուցակը, ինչպես նաև ընտրել բուհի՝ 2021 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող ընկերությանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ