Էդմոն Մարուքյանը Միացյալ Թագավորությունում ներկայացրել է խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի մանրամասները

Աննա Կոստանյան 3.04.2023 - 10:33
3.04.2023 - 10:33 դիտում

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում, խորհրդարանում և ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Բրիտանական Ջոն Սմիթ հիմնադրամի ու Ժողովրդավարության և խաղաղության կառուցման կենտրոնի հրավերով Օքսֆորդում և Լոնդոնում մասնակցեցի մեր տարածաշրջանի մարտահրավերներին նվիրված քննարկումներին։

Այցելության շրջանակներում Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում հանդիպել եմ Հարավային Կովկասի հարցերով զբաղվող արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց հանգամանալից ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարման և Ադրբեջանի իշխանությունների վերջին գործողությունների մասին տեղեկություններ։

Միացյալ Թագավորության խորհրդարանում բրիտանական ուղեղային կենտրոնների համար կազմակերպված հանդիպմանը ներկայացրել եմ խաղաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի և վերջին շրջանում Ադրբեջանի գործողությունների մանրամասները, ինչպես նաև քննարկվող հարցերի շուրջ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները»,- գրել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ