«Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը տեղեկություն է ստացել, որ օդանավակայանում ռումբ կա․ Shamshyan.com

Աստղիկ Խաչատրյան 18.12.2021 - 17:34
18.12.2021 - 17:34 դիտում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի և օպերատիվ կառավարման կենտրոնի խմբեր են ժամանել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։  Oդանավակայանի ղեկավարությունը տեղեկություն է ստացել, որ տարածքում ռումբ կա։

 

Այս պահին փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ, տեղում են նաև ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնի աշխատակիցները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ