ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումը առկախվել է կորոնավիրուսի պատճառով. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Աննա Կոստանյան 3.02.2022 - 16:30
3.02.2022 - 16:30 դիտում

Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումը առկախվել է կորոնավիրուսի պատճառով:

«Գիտեմ, որ առկախվել է և ժամանակավոր: Տեսնենք՝ երբ կնշվի: Կատարվել էին նախապատրաստական աշխատանքներ, հրավիրատոմսեր էին ուղարկվել, նաև մի շարք միջոցառումներ էին նախատեսվել, որոնք կասեցվեցին»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Նա նշել է, որ ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա կատարված աշխատանքները, որից հետո երկրորդ հանդիսավոր մասում նաև հնչել են շնորհակալական խոսքեր, շնորհավորանքներ 30-ամյակի կապակցությամբ:

«Սա կարելի էր համարել համազգային տոն, և այդ տրամաբանությամբ էլ սկսվել էին նախապատրաստական աշխատանքները, սակայն ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով հետաձգվեցին»,- ասաց պաշտպանության փոխնախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ