Զուրաբիշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահին

Աննա Կոստանյան 16.06.2022 - 15:26
16.06.2022 - 15:26 դիտում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում է։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այսօր հանդիպել է ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին։

Նշենք, որ Զուրաբիշվիլին մասնակցում է «Սպառնալիքներ համաշխարհային աշխարհակարգին» խորագրով Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումին։

Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Զուրաբիշվիլին այսօր կվերադառնա Ադրբեջանից և կմասնակցի Եվրոպայի հրապարակում կայանալիք հանրահավաքին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ