Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել

2.12.2021 - 12:02 դիտում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել շահառուների թվի վերաբերյալ՝ դեկտեմբերի 2-ի դրությամբ:

Նշվում է՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմից հետո զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։

Այսպիսով, հիմնադրամի շահառուների թիվը 4646 է, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 52․6 միլիարդ դրամ։ Տվյալ թվից 416-ը հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

Մինչ օրս Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հավաքել է 62,5 միլիարդ դրամ, որից 51,5 միլիարդը՝ պարտադիր վճարների տեսքով և 11 միլիարդը՝ նվիրաբերությունների տեսքով աշխարհի ավելի քան 70 երկրներից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ