Զոհերին նույնականացնելն այս պահին մեծ մարտահրավեր է. ԿԽՄԿ

Աստղիկ Խաչատրյան 26.10.2023 - 20:22
26.10.2023 - 20:22 դիտում

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից ի վեր ԿԽՄԿ աշխատակիցները մինչ այժմ օգնել են Հայաստան տեղափոխել 220 աճյուն, որոնց թվում են նաև վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։ Այդ մասին հայտնել են կազմակերպության գրասենյակից:

«Մեր դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատել՝ անցյալ ամիս վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի զոհերի աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն երաշխավորելու համար»,- նշված է ԿԽՄԿ գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ