Զինված ուժերի տեղաշարժերը չսահմանազատված սահմանների մոտակայքում անպատասխանատու և սադրիչ են. Ջեյք Սալիվան

Աստղիկ Խաչատրյան 16.12.2021 - 12:36
16.12.2021 - 12:36 դիտում

ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա լարվածության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումից հետո, տեղեկացրել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:

Սալիվանն ընդգծել է, որ զիված ուժերի տեղաշարժերը չսահմանազատված սահմանների մոտակայքում անպատասխանատու և սադրիչ են:

«Նա ողջունել է երկու կողմերի միջև շարունակվող շփումը և ընդգծել ԱՄՆ-ի հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը վստահության ամրապնդման և տարածաշրջանային հաշտեցման միջոցներին՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր: Պարոն Սալիվանը հաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղության, անվտանգության ու բարգավաճման հետ կապված»,- նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

ԱՄՆ նախագահի խորհրդականը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու նպատակով հատուկ բանագնացներ նշանակելու մասին հայտարարությունը:

«Պարոն Սալիվանը բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին և ընդգծել Հայաստանում բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների կառուցման և տնտեսական զարգացման բնագավառում մեր սերտ համագործակցությունը»,- տեղեկացնում են Սպիտակ տնից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ