Զինված անձը վնասազերծված է. Մասիսի փոխքաղաքապետ

Աստղիկ Խաչատրյան 20.08.2022 - 01:01
20.08.2022 - 01:01 դիտում

Մասիսի համայնքապետարանի շենք ներխուժած զինված անձը վնասազերծված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը:

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Մասիսի համայնքապետարան ներխուժած անձի գործողությունների հետևանքով որևէ անձ չի տուժել,համայնքապետարանում գտնվող պահակը և մաքրուհին անվտանգ դուրս են եկել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ