Զինղեկից մինչև հայրենիքի պաշտպան

Հրաչ Սահակյան 4.03.2021 - 19:08
4.03.2021 - 19:08 դիտում

 

Շիրակի մարզի Ղազանչի գյուղ պատերազմը չհասավ, բայց Մելիքսեթ Արոսյանը հանուն Ղազանչիի ու հանուն հայրենիքի տվեց իր կյանքը: Արցախյան երկրորդ պատերազմը տարավ նաեւ նրան: Այսօր հարազատ գյուղի դպրոցում, որտեղ Մելիքսեթը սովորել, հետո նաեւ աշխատել է որպես զինղեկ, բացվեց հերոսներին նվիրված հուշատախտակ, աշակերտներն էլ սիրելի ուսուցչի տարեդարձին նվիրված միջոցառում էին կազմակերպել:Նա կդառնար 29 տարեկան: Կենաց-մահու պայքար է մղել, իր դիվերսիոն հետախուզական խմբով հմուտ դիպուկահարությամբ հետ է շպրտել հակառակորդին, առգրավել 7 ավտոմեքենա, զենք-զինամթերքներ: Կռվի ընթացքում վիրավորվել է ու հիվանդանոցի ճանապարհին մահացել: Մարտուն Խաչատրյանի խոսքով՝ սա Մելիքսեթի զինընկերներն են պատմում: Զինված ուժերի ղեկավարությունը,բարձր գնահատելով լեյտենանտ Մ.Արոսյանի՝ հայրենիքին ցուցաբերած ծառայությունն ու սխրանքը, վերջինիս արժանացրել է պետական պարգեւի եւ ՀՀ նախագահի հրամանագրով լեյտենանտ Մ. Արոսյանը հետմահու պարգեւատրվել է (Մարտական ծառայություն) մեդալով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ