Զելենսկին տեսանյութ է հրապարակել, որում հաստատում է իր՝ Կիևում գտնվելը

25.02.2022 - 22:44 դիտում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուրբաթ երեկոյան տեսանյութ է հրապարակել, որում հաստատում է իր՝ Կիևում գտնվելը։

Տեսանյութում նա հայտարարել է, որ ինքը, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, ինչպես նաև նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը գտնվում են Կիևում։

«Խմբակցության ղեկավարն այստեղ է, նախագահի գրասենյակի ղեկավարն այստեղ է, վարչապետ Շմիգալն այստեղ է, Պոդոլյակն այստեղ է, նախագահն այստեղ է, մենք բոլորս այստեղ ենք: Մեր զինվորականներն այստեղ են. պաշտպանում ենք մեր անկախությունը»,- հայտարարել է Զելենսկին։

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ