Զելենսկին Ջոնսոնի հետ քննարկել է Կիևին պաշտպանական աջակցության ավելացման հնարավորությունը

28.05.2022 - 18:31 դիտում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կիևին պաշտպանական աջակցության ավելացման հնարավորությունը։

«Ջոնսոնի հետ անդրադարձել ենք Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանն ուղղված աշխատանքի ակտիվացմանը և վառելիքի մատակարարմանը»,- հայտնել է նախագահը:

Նա համոզմունք է հայտնել, որ Լոնդոնը և Կիևը պետք է միասնաբար կանխեն պարենային ճգնաժամը և ապաշրջափակեն ուկրաինական նավահանգիստները։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ