Զելենսկին պաշտոնանկ է արել մի շարք դեսպանների

10.07.2022 - 10:46 դիտում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել Գերմանիայում, Հունգարիայում, Նորվեգիայում, Չեխիայում եւ Հնդկաստանում Ուկրաինայի դեսպաններին։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։

Այսպիսով, Զելենսկին Անդրեյ Մելնիկին ազատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում , Լյուբով Նեպոպին` Հունգարիայում, Վյաչեսլավ Յացյուկին` Նորվեգիայում, Եվգենի Պերեբիյնիսին` Չեխիայում, Իգոր Պոլիխային` Հնդկաստանում Ուկրաինայի դեսպանների պաշտոններից։

Նշվում է, որ Պոլեխան ազատվել է նաև Մալդիվներում, Նեպալում, Շրի Լանկայում և Բանգլադեշում Ուկրաինայի դեսպանի միաժամանակյա պաշտոններից։

նախագահն ավելի վաղ պաշտոնանկ էր արել Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ