Զելենսկին Ուկրաինա է հրավիրել երկրի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովի մասնակիցներին

4.07.2022 - 20:02 դիտում
Երկուշաբթի Շվեյցարիայի Լուգանո քաղաքում մեկնարկել է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովը, որը կտևի երկու օր։
«Ես բոլորիդ հրավիրում եմ մեր գեղեցիկ երկիր՝ Ուկրաինա, միասին աշխատելու»,- ասել է Զելենսկին միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Bloomberg-ը, համաժողովում Ուկրաինան մտադիր է ներկայացնել մի փաթեթ, որը կներառի ենթակառուցվածքների, անվտանգության, կլիմայի և թվային տնտեսության ոլորտներում ներդրումային նախագծեր, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման ծրագիր։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն էլ հայտարարել է, որ Ուկրաինայի վերականգնման ծրագիրը գնահատվում է 750 մլրդ դոլար, հիմնական աղբյուրը, նրա կարծիքով, պետք է լինեն Ռուսաստանից բռնագրավված ակտիվները, որոնք, տարբեր գնահատմամբ՝ կազմում են 300-500 մլրդ դոլար։
Վարչապետի խոսքով՝ վերականգնման մյուս աղբյուրները միջազգային ֆինանսական կազմակերպությունների և գործընկեր երկրների դրամաշնորհներն ու արտոնյալ վարկերն են, ներդրումները, ինչպես նաև երկրի բյուջեն։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ