ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Ալիև

4.07.2022 - 19:15 դիտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին  շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այս շրջանում, երբ բարենպաստ պայմաններ են ձևավորվել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և տնտեսական առաջընթացի համար, մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, մարդկանց միջև կապերի հաստատման գործում»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ ԱՄՆ-ը կարող է «զգալի ներդրում ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ հիմնված Բաքվի առաջարկած հինգ սկզբունքների վրա»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ