Զելենսկին ներկայացրել է հակամարտությունում հաղթանակի իր տեսլականը

28.05.2022 - 21:08 դիտում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ներկայացրել է հակամարտությունում հաղթանակի իր տեսլականը։ Նրա խոսքով՝ Կիևը պետք է վերականգնի մինչև փետրվարի 24-ը զբաղեցրած դիրքերը, հետո արդեն դիվանագիտական ճանապարհով վերադարձնի Ղրիմն ու Դոնբասը:

«Ուկրաինան անպայման կհաղթի այս պատերազմում: Այլ հարց է՝ երբ և ինչ գնով։ Չեմ կարծում՝ կարող ենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը միայն ռազմական ճանապարհով: Այդ դեպքում հարյուրհազարավոր մարդկանց կկորցնենք»,- նշել է նա՝ հավելելով, որ Կիևը Ռուսաստանին չի զիջի ո՛չ Ղրիմը, ո՛չ Դոնբասը։

Զելենսկին ընդգծել է, որ եթե եվրոպացի ղեկավարները չեն ցանկանում Ուկրաինան տեսնել Եվրամիության կազմում, ապա պետք է հստակ հայտնեն իրենց դիրքորոշումը։ Նա դեմ է արտահայտվել ԵՄ անդամակցության ցանկացած այլընտրանքին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ