Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բելառուսի տարածքում, իր տվյալներով, կան ռետրանսլյատորներ, որոնք օգտագործվում են ի շահ ռուսական զորքերի, իսկ բելառուսական վառելիքը մատակարարվում է Ռուսաստան:
Նրա խոսքով՝ Մինսկին մեկ շաբաթ է տրամադրվել այդ գործոնները վերացնելու համար։ Հակառակ դեպքում, ըստ Զելենսկու, «դա կանի Ուկրաինան»:
Բացի դրանից՝ Զելենսկին հերքել է բելառուս երեխաներին տեղափոխող ավտոբուսի հարվածին Ուկրաինայի մասնակցության մեղադրանքները՝ տեղի ունեցածը որակելով «սադրանք»:
