Զելենսկին հայտնել է ՌԴ հետ բանակցելու իր պայմանները

1.03.2022 - 23:41 դիտում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է` պատրաստ է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուս-ուկրաինական զինված հակամարտությանն անդրադառնալով` Զելենսկին ներկայացրել է բանակցություններին վերադառնալու իր պայմանները: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Ուկրաինայի նախագահը նշել է` Մոսկվայի հետ բանակցությունների սեղան վերադառնալու համար անհրաժեշտ է կրակի ամբողջական դադարեցում:

Հիշեցնենք, երկուշաբթի Բելառուսի տարածքում ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայացել էր առաջին հանդիպումը։ Ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը, ըստ նախնական պայմանավորվածության, կարող է տեղի ունենալ մարտի 2-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ