Զելենսկին Էրդողանի հետ քննարկել է Ռուսաստանի կողմից ԴԺՀ և ԼԺՀ ճանաչումը

22.02.2022 - 19:17 դիտում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման շուրջ վերջին իրադարձությունները և շնորհակալություն հայտնել Կիևի դիրքորոշմանն աջակցելու համար: Այս մասին Զելենսկին հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Հեռախոսազրույց եմ ունեցել Ռեջեփ Էրդողանի հետ։ Շնորհակալություն եմ հայտնել ՌԴ-ի վերջին սադրիչ որոշումների վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշմանն աջակցելու համար: Շնորհակալություն եմ հայտնել նաև Ուկրաինայի, Թուրքիայի, Գերմանիայի մասնակցությամբ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների գագաթնաժողովի անցկացման նախաձեռնությանն աջակցելու համար»,- գրել է Ուկրաինայի նախագահը:

Ավելի վաղ Էրդողանը քննադատել է Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը: Նա կողմերին կոչ է արել «չխախտել միջազգային իրավունքը և պահպանել ողջախոհությունը»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ