Զելենսկին Ազգային անվտանգության ծառայության երկու գեներալների զրկել է կոչումից՝ հերոսություն չանելու համար

Աննա Կոստանյան 1.04.2022 - 10:44
1.04.2022 - 10:44 դիտում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այժմ բավական ժամանակ չունի Ուկրաինայի բոլոր դավաճանների հետ կապված հարցերը լուծելու համար, բայց աստիճանաբար կմաքրի ուժային կառույցները։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

Ըստ գերատեսչության՝ խոսքը Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության այն պաշտոնյաների մասին է, որոնց Զելենսկին զրկել է գեներալի կոչումից: Նրանցից մեկը Ներքին անվտանգության գլխավոր վարչության նախկին ղեկավար Նաումով Անդրեյ Օլեգովիչն է, իսկ մյուսը՝ Խերսոնի շրջանի ԱԱԾ վարչության նախկին ղեկավար Կրիվորուչկո Սերգեյ Ալեքսանդրովիչը:

Զելենսկին այդ անձանց անվանել է «հակահերոսներ» և հավելել, որ նման մարդիկ խախտում են Ուկրաինային տրված իրենց երդումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ