Զբոսայգում 17-ամյա ընկերոջ հետ կատակելիս երիտասարդը անզգուշաբար դանակով խփել է նրան

28.05.2022 - 16:12 դիտում

Մայիսի 27-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախակողմյան հատվածի ծակած բաց վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին ներկայացած 16-ամյա պատանին խոստովանական բացատրություն է տվել, որ զբոսայգում 17-ամյա ընկերոջ հետ կատակելիս անզգուշաբար դանակով խփել է նրան:
Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

0 մեկնաբանություն
2

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ