Զարեհ Սինանյանը Մինսկում այցելել է հայկական կիրակնօրյա դպրոց

Աննա Կոստանյան 27.01.2022 - 17:15
27.01.2022 - 17:15 դիտում

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են՝ Բելառուս աշխատանքային այցի շրջանակներում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Մինսկի թիվ 4 միջնակարգ դպրոցում գործող հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրենի և ուսուցչական կազմի հետ։

Հանդիպման մասնակիցները ընդգծել են դպրոցի գործունեության կարևորությունը հայապահպանության գործում։ Քննարկվել են դպրոցի կրթական ծրագրերի հագեցվածության, ուսուցչական անձնակազմի՝ Հայաստանում մասնագիտական վերապատրաստման, դպրոցի սաների համար կրթական ուղղվածության մոտիվացիոն-ինտելեկտուալ մրցույթներին ներգրավման հարցերը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ