Զանգվածային ազատումներ են լինելու իրավապահ համակարգում, եթե ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրներին չգտնեն. վարչապետ

27.08.2026 - 16:19 դիտում

Դրանց խլուրդ են, չէ՞, ասում իրավապահ համակարգում, որ ներսից ինֆորմացիա են դուրս տալիս: Չեմ նախանձում, որովհետև պետության և ժողովրդի 8 տարվա զայրույթը իրենցից հանելու ենք՝ իհարկե որևէ ապօրինի բան չանելով: Ու ես իրավապահ համակարգի առաջ դրել եմ խնդիր, ասել եմ՝ գտեք, եթե կոնկրետ ժամկետում չգտաք, ուրեմն՝ ում նայեմ, ասելու եմ՝ ուրեմն ինքն ա, ու էնտեղ, որտեղ իմ որոշումների տիրույթում է, որոշումներ եմ կայացնելու: Այդ մասին ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից Տարոն Չախոյանի այն հայտարարությանը, թե պարզվում է՝ իրավապահ համակարգում կան անձինք, որոնք իրենց թույլ են տվել ծառայություններ մատուցել Ռոբերտ Քոչարյանին:

«Զանգվածային ազատումներ են լինելու իրավապահ համակարգի՝ իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում, եթե սահմանված ժամկետում ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրներին չգտնեն:

Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու ազատել: Սպառնում եմ, ահավոր, սաստիկ ձևի սպառնում եմ, կատակ չեմ անում:

Ժամացույցը գնում է, զանգվածային ազատումներ են լինելու համակարգում, որ ոնց էլ լինի, դա ազատվածների մեջ կլինի»,- նշեց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ