Զանգելանից 14 զինծառայողի աճյուն է դուրս բերվել. շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները

Գոհար Ստեփանյան 11.01.2021 - 11:58
11.01.2021 - 11:58 դիտում

Արցախի փրկարարները հունվարի 11-ին որոնողական աշխատանքներ են իրականացնում մարտական գործողությունների՝ Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Մարտունու, Հադրութի, Մեխակավանի (Ջաբրայիլ), Որոտանի (Կուբաթլու) հատվածներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ հավելելով, որ բոլոր վայրերում միաժամանակ աշխատելու են հնարավոր թաքնվածներին որոնող խմբեր:

«Նախօրեին որոնողական խմբերը Սյունիքի մարզով մտել են Կովսական (Զանգելան) և դուրս բերել 14 զինծառայողի աճյուն:  Ընդհանուր առմամբ՝ որոնողական աշխատանքների արդյունքում առայսօր հայտնաբերվել է 1211 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ»,- մանրամասնեց Թադևոսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ