Զայնետդինովը ներկայացրել է, թե որ դեպքում է հնարավոր ԼՂ-ում ՀԱՊԿ խաղաղապահների ներգրավվումը

Հրաչ Սահակյան 14.10.2020 - 21:58
14.10.2020 - 21:58 դիտում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է խաղաղապահ ուժեր ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում  միայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատ ստանալու և բոլոր հակամարտող կողմերի համաձայնության դեպքում: Այս մասին ՏԱՍՍ-ի  հետ զրույցում ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

ՀԱՊԿ մամուլի քարտուղարը վկայակոչել է Կազմակերպության՝ 2007 թվականի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը:

Նրա խոսքով ՝ կազմակերպության անդամ պետությունների տարածքում խաղաղապահ գործունեության  մասին որոշումն ընդունվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի կողմից:  ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրի տարածքում խաղաղապահ գործունեության իրականացման դեպքում նույնպես պարտադիր կարգով պահանջվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը:

«Որոշումն ընդունվում է ՝ հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունը ՝ իր տարածքում խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին անդամ պետության պաշտոնական դիմումի կամ ՀԱՊԿ-ի մեջ չմտնող պետության տարածքում խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին ՄԱԿ – ի Անվտանգության խորհրդի որոշման հիման վրա», – նշել է Զայնետդինովը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ