Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայումը կարգավորվում է համապատասխան փաստաթղթերով

Աննա Կոստանյան 4.10.2023 - 18:35
4.10.2023 - 18:35 դիտում

Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման հետ կապված հարցերը կարգավորվում են համապատասխան փաստաթղթերով։

Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նախ և առաջ, մենք ամեն դեպքում հիմնվում ենք մեր պայմանավորվածությունների վրա, որոնք արձանագրված են թղթի վրա, և երկրորդ, մենք կոնկրետ կարձագանքենք բոլոր կոնկրետ քայլերին և որոշումներին, իսկ ենթադրել, թե ինչ կարող է լինել, դրանով զբաղվում են վերլուծաբանները: Մենք մեկնաբանություններ ենք տալիս ընթացիկ, արդեն տեղի ունեցած իրադարձությունների կամ այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք հաստատ պետք է տեղի ունենան», – ասել է դիվանագետը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ռուսական կողմը Երևանից բացասական քայլեր ակնկալում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ապագայի վերաբերյալ։

«Եթե խոսենք ռուսական դիրքորոշման մասին, ապա դա արձանագրված է համապատասխան փաստաթղթերում, այն օրինական ձևակերպված է», – ասել է Զախարովան։

1995 թվականի միջպետական ​​պայմանագրի համաձայն՝ Հայաստանի տարածքում տեղակայված է 102-րդ ռազմաբազան՝ միակ ռուսական բազան Անդրկովկասում (զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը մոտ 5 հազար մարդ է)։ 2010 թվականին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն ռազմաբազայի տեղակայման ժամկետը նախնական 25 տարուց երկարացվել է 49 տարի՝ մինչև 2044 թվականը։ Ռազմաբազան ունի երկու կայազոր՝ Գյումրիի և Երևանի շրջակայքում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ