Զախարովան խոսել է Լեռնային Ղարաբաղում սրբավայրերի պահպանման կարևորության մասին

Աննա Կոստանյան 19.11.2020 - 16:20
19.11.2020 - 16:20 դիտում

Սրբավայրերի և մշակութային վայրերի պահպանման հարցը Լեռնային Ղարաբաղի շահագրգիռ կողմերի հետ Ռուսաստանի շփումների մի մասն է, որին հատուկ կարևորություն է տրվում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում ընդգծել էր Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիների և վանքերի անվտանգության ու բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարևորությունը:

«Այս հարցը հատկապես արդիական է և կողմերի հետ մեր շփումների օրակարգում է», – ասել է Զախարովան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ