Երևան է հասցվել Ուկրաինայի հայ համայնքի մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը

Գոհար Ստեփանյան 6.11.2020 - 10:17
6.11.2020 - 10:17 դիտում

Ուկրաինայի հայերը շարունակում են մարդասիրական օգնություն տրամադրել իրենց հայրենիքին: Ինչպես հաղորդում է UA-Report.info-ն, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանի խոսքով՝ երեկ Երեւանում հանդիպել են Ուկրաինայից ժամանած մարդասիրական օգնության 5 բեռնատարներ (100 տոննա): Եւս 40 տոննա բեռ պատրաստվում է Հայաստան առաքման:

Հայրենիքին արդեն ցուցաբերվող օգնության թվում են շտապօգնության մեքենաներ, ռեանեմոբիլ-ամենագնացներ, գեներատորներ, բժշկական սարքավորումներ, սնունդ, առաջին օգնության պարագաներ, հագուստ, անվասայլակներ եւ շինանյութեր:

«Ավելի քան 2500 մարդու ամեն օր սնունդ եւ անհրաժեշտ օգնություն է տրամադրվում Ուկրաինայի հայերի միության կողմից: 100-ից ավելի ընտանիքի օգնություն է ցուցաբերվել կացարանի հարցում»,- ասել է Հարությունյանը:

Հիշեցնենք, որ պատերազմի առաջին իսկ օրերից Կիեւում եւ Երեւանում գործում են Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբեր, որոնք օգնություն են տրամադրում Հայաստանի հայրենակիցներին: Աշխատանքային խմբում ընդգրկված են Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, տարածաշրջանային հայ համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ կամավորներ Հայաստանից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ