Երևան-Գյումրի ճանապարհին «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել. կա 2 տուժած

Աննա Կոստանյան 24.03.2026 - 15:29
24.03.2026 - 15:29 դիտում

Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 27 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Ավտովթար-հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ