Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 քաղաքացի հոսպիտալացվել է

14.09.2025 - 10:36 դիտում

Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19։58-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն-Դաշտադեմ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 6 քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ